ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ե­րա­նե­լի Մկր­տիչ Սարգ­ս­յա­նը»

«Ե­րա­նե­լի Մկր­տիչ Սարգ­ս­յա­նը»
22.11.2019 | 02:04

Նո­յեմ­բե­րի 7-ին Ջեր­մու­կի կր­թա­հա­մա­լի­րում հա­ճե­լի ի­րա­րան­ցում էր: Ա­շա­կերտ­նե­րը ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում էին պատ­վար­ժան հյու­րե­րին: Նրանք էին բա­նաս­տեղծ, «Հայ­րե­նի­քի ձայն» թեր­թի խմ­բա­գիր Հա­րու­թյուն Հով­նա­թա­նը, գրա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Դա­վիթ Գաս­պա­րյա­նը, գրա­կա­նա­գետ, «Հա­յաս­տան» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն Վա­հագն Սարգ­սյա­նը, բա­նաս­տեղծ, ՀԳՄ ան­դամ Վազ­գեն Խա­նո­յա­նը:


Հան­դի­պու­մը բա­ցեց հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի Ա­լի­սա Ա­միր­ջա­նյա­նը: Ող­ջու­նե­լով հյու­րե­րին` նա ա­սաց, որ ի­րենց կր­թօ­ջա­խում բա­րի ա­վան­դույթ է դար­ձել հյու­րըն­կա­լել ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի: Ա­շա­կերտ­նե­րը սի­րով են հի­շում ի­րենց հան­դի­պում­նե­րը ար­ձա­կա­գիր­ներ Հո­վիկ Վար­դու­մյա­նի, Ա­լիս Հով­հան­նի­սյա­նի, բա­նաս­տեղծ­ներ Շանթ Մկրտ­չյա­նի, Նա­նեի, Լի­պա­րիտ Սարգ­սյա­նի և ու­րիշ­նե­րի հետ:
ՈՒ­սուց­չու­հին նշեց, որ այս հան­դիպ­ման շար­ժա­ռի­թը Հ. Հով­նա­թա­նի «Ե­րա­նե­լի Մկր­տիչ Սարգ­սյա­նը» գիրքն է (2018): Բարձր գնա­հա­տե­լով գիրքը` նա նշեց, որ այդ­տեղ բա­նաս­տեղծն ակ­նա­ծան­քով ու ջեր­մու­թյամբ է ներ­կա­յաց­րել իր զրույց­նե­րը ան­վա­նի գրո­ղի և մտա­վո­րա­կա­նի հետ, նաև գրա­կա­նա­գի­տա­կան ինք­նա­տիպ վեր­լու­ծու­թյուն­նե­րով, մեկ­նու­թյուն­նե­րով մեկ ան­գամ ևս արժևո­րել Մ. Սարգ­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը:


Ա. Ա­միր­ջա­նյանն ա­սաց, որ ոչ միայն այ­սօր­վա ըն­թեր­ցա­սեր­նե­րի սի­րե­լի հե­ղի­նակն է Մկր­տիչ Սարգ­սյա­նը, այլև իր՝ 70-80-ա­կան­նե­րի սերն­դի, ո­րը քա­ջա­ծա­նոթ էր նրա եր­կե­րին՝ կրթ­վել, դաս­տիա­րակ­վել է նրան­ցով, նրան­ցից բա­րու­թյան և ազն­վու­թյան դա­սեր քա­ղել:
Իր ապ­րած կյան­քով ևս Մ. Սարգ­սյա­նը օ­րի­նակ է ե­ղել շա­տե­րի հա­մար, ճշ­մա­րիտ ու ա­նա­չառ մտա­վո­րա­կա­նի օ­րի­նակ, ո­րի պա­կա­սը այն­քան զգաց­վում է այ­սօր:
Բաց­ման խոս­քից հե­տո ե­լույթ ու­նե­ցան ա­շա­կերտ­նե­րը: Նրանք ներ­կա­յաց­րին նաև Հա­րու­թյուն Հով­նա­թան գրո­ղին և հրա­պա­րա­կագ­րին, ար­տա­սա­նե­ցին նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից: Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցան հյու­րե­րը: Հ. Հով­նա­թա­նը խո­սեց Մ. Սարգ­սյան գրո­ղի և մար­դու մա­սին, ո­րի հետ եր­կար տա­րի­նե­րի մտե­րիմ ըն­կեր­ներ են ե­ղել: Նա ա­շա­կերտ­նե­րին ազ­նիվ ապ­րե­լու, ճշ­մա­րիտ ար­ժեք­նե­րին դա­վա­նե­լու ու­սա­նե­լի և հի­շար­ժան խոր­հուրդ­ներ տվեց:
Դ. Գաս­պա­րյա­նը խո­սեց դա­սա­գիրք կազ­մե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րի և մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին, քան­զի դա­սագր­քե­րը սե­րունդ­ներ դաս­տիա­րա­կող և ու­սու­ցա­նող գլ­խա­վոր դարբ­նոցն են: Նա կարևո­րեց նաև գի­տե­լի­քի և կր­թու­թյան դե­րը ար­դի ի­րա­կա­նու­թյան մեջ, նաև հա­յոց լեզ­վի ա­նա­ղար­տու­թյան պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:


Վ. Սարգ­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին, անդ­րա­դար­ձավ Հ. Հով­նա­թա­նի «Ե­րա­նե­լի Մկր­տիչ Սարգ­սյա­նը» գր­քին, որ­տեղ հե­ղի­նա­կը այն­պի­սի ման­րա­մաս­ներ է նկա­տել Մ. Սարգ­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում («Քաջ Նա­զար», «Կյան­քը կրա­կի տակ», «Ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված­նե­րը» վե­պեր, «Սեր­ժանտ Կա­րոն» վի­պակ), որ գու­ցե վրի­պեին ան­գամ փոր­ձա­ռու գրա­կա­նա­գետ­նե­րի աչ­քից: Նա նաև կար­դաց Մ. Սարգ­սյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից մե­կը, ո­րը լա­վա­գույնս բնու­թագ­րում է ի­րեն` Մ. Սարգ­սյան գրո­ղին և մար­դուն:


Ան­ցել ես դժ­վար, եր­կար ճա­նա­պարհ,
Եվ հետ ես նա­յում հա­յաց­քով մի հաշտ,
Հետևում թո­ղած ան­դունդ, լեռ­նա­պար,
Հրճ­վանք ու սեր, մահ ու մար­տա­դաշտ…

Ինչ որ ու­նեիր, դու տվիր մար­դուն,
Եվ եր­գեր ու սեր, և սիրտ ու ա­վյուն,
Քո խոս­քը ե­ղավ թթ­ված­նի պայ­թյուն,
Եվ կյանքդ՝ լու­սե լիար­ժեք այ­րում…

Շա­տը գնա­ցել, քիչն է մնա­ցել,
Քայ­լի՛ր քո ճամ­փով և ե­ղի՛ր հպարտ,
Որ թե­կուզ և ծեր, բայց չես հնա­ցել,
Եվ ծանր օ­րե­րին մնա­ցել ես Մարդ…


Ե­լույթ ու­նե­ցան նաև հան­դիպ­մա­նը ներ­կա ի­րա­վա­բան Ռ. Մար­կո­սյա­նը, նախ­կին քն­նիչ Մ. Խա­նա­մի­րյա­նը: Հյու­րե­րը դա­տար­կա­ձեռն չէին ե­կել. նրանք ի­րենց հետ բե­րել էին գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան ար­ժե­քա­վոր նմուշ­ներ, ո­րոնք նվի­րե­ցին դպ­րո­ցի գրա­դա­րա­նին:
Ամ­փո­փե­լով հան­դի­պու­մը` Ա. Ա­միր­ջա­նյա­նը նշեց, որ շփում­նե­րը մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի հետ միշտ էլ ու­սա­նե­լի են և հո­գե­պես հարս­տաց­նում են սո­վո­րող­նե­րին: Նրանք ծա­նո­թա­նում են ար­դի հայ գրա­կա­նու­թյան նշա­նա­վոր դեմ­քե­րի հետ, ի­րենց հա­մար նոր ա­նուն­ներ հայտ­նա­բե­րում:
Կր­կին հան­դի­պե­լու ակն­կա­լի­քով հյու­րե­րը հրա­ժեշտ տվե­ցին կր­թա­հա­մա­լի­րի կո­լեկ­տի­վին և ա­շա­կերտ­նե­րին:


Գա­յա­նե ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Ջեր­մու­կի կր­թա­հա­մա­լի­րի փոխտ­նօ­րեն

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ